Շոլցը հավաստել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բախումը կանխելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ ԳԴՀ-ն միայնակ չի գործի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցում եւ հնարավորինս ամեն ինչ կանի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի բախում թույլ չտալու համար: Այս պնդմամբ նա հանդես Է եկել սեպտեմբերի 28-ին Neue Zürcher Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դաշնային կառավարության դիքորոշումը պազ է. չգործել միայնակ: Այդպես կլինի նաեւ այսուհետեւ»,- արձանագրել Է Շոլցը՝ պատասխանելով Կիեւին գերմանական տանկերի մատակարարումների մասին հարցին: Սակայն Ուկրաինայում իրադրությունը, նրա խոսքվ, «շատ դինամիկ է, եւ Գերմանիան մշտապես կատարում Է իրադրության վերագնահատում»: Բայց երկրի քաղաքական ուղեգիծը, ինչպես նշել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, «մնում Է հստակ»:

«Գերմանիան իր հնարավորությունների չափով աջակցում Է Ուկրաինային եւ միեւնույն ժամանակ հնարավորինս ամեն ինչ անում Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի բախումը կանխելու համար»,- ամփոփել Է Շոլցը՝ ճշտելով, որ դա բոլոր որոշումների հիմքն Է:

«Եվ դա նաեւ համապատասխանում Է քաղաքացիների ճնշող մեծամասնության կամարտահայտությանը»,- եզրափակել Է Գերմանիայի կանցլերը: ԳԴՀ-ն վերջին շաբաթներին առանձնապես խիստ քննադատության Է ենթարկվում Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որ Կիեւին չի ուղարկում հարձակողական մարտական գործողությունների համար անհրաժեշտ տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր. ՆԳ նախարար

Եվրոպական ինդեքսներ - 26/08/26