Արեւմուտքը հազիվ թե ավելացնի սպառազինությունների մատակարարումները Կիեւին. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան երկրները հազիվ թե կտրուկ մեծացնեն սպառազինությունների մատակարարումները Կիեւին «հակահարձակման» ֆոնին եւ չեն պատրաստվում ծանր տեխնկա ուղարկելու նրան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի լույս 27-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Հազիվ թե տեղի ունենա զենքի մատակարարումների կտուկ ավելացում կամ խախտվեն նոր տաբուները դրանց տեսակի վերաբերյալ, քանի որ ԱՄՆ-ը դրսեւորում Է զգուշություն, իսկ Եվրոպայի հանգուցային սպառազինությունների պաշարները վերջանալու վրա են»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, որը վկայակոչում Է ԵՄ-ի մի բարձրաստիճան պաշտոնյայի:

Bloomberg-ի չորս աղբյուրներ նշել են, որ «չկան ոչ մի կարգի նշաններ» այն բանի, թե Եվրոպան պատրաստվում Է Կիեւին մատակարարելու ծանր զինամթերք: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է գերմանական Leopard տանկերին, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ, դրանց թվում Իսպանիան, Նիդեռլանդները եւ Թուրքիան: Մարտական մեքենաներն այլ երկրների հանձնել նրանք կարող են սոսկ Բեռլինի թույլտվությամբ:

Գերմանիան իր թույլտվությունն առայժմ չի տվել, եւ, դեռ ավելին, այլ երկրներից պահանջներ թույլատրելու տանկերի արտահանումն Ուկրաինա չեն ստացվել, նշել Է աղբյուրը: Բացի դրանից, ինչպես հայտնում Է գործակալությունը, Ուկրաինային օգնությունն Իտալիայում միջոցների պակասի եւ ընտրությունների անցկացման պատճառով դուրս Է մղվել նրա կառավարության առաջնահերթ խնդիրների ցուցակից: Հռոմից զինամթերքի մատակարարումները Կիեւին հուլիսից դանդաղել են, նշել են աղբյուրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

9-րդ գումարման ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Խաղողօրհնեք Արենիում․ գինու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները համայնքում

ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները