Միջազգային

Բանգլադեշում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 55-ի

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 55-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի Կարատոյա գետում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 55-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հայտնել Է United News of Bangladesh պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Պորտալի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին հրշեջները գետից հանել են եւս ինը զոհվածների մարմիններ: Ավելի վաղ The Bangladesh Observer թերթը, վկայակոչելով հրշեջ ծառայությանը, հայտնել Էր 30 զոհվածների մասին:

Թերթի տվյալներով՝ ավելի քան 100 ուղեւորներ փոխադրող նավը ջրասույզ Է եղել կիրակի օրը տեղական ժամանակով մոտավորապես 14:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) դեպի տաճար տանող ճանապարհին: Միջադեպը տեղի Է ունեցել նավի գերլցվածության պատճառով, մարդիկ ուղեւորվում Էին տաճար կրոնական տոնի առթիվ: Բանգլադեշի նախագահ Աբդուլ Համիդը եւ վարչապետ Շեյխ Հասինան խորին ցավակցություն են հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում