ԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել է որպես ԲԴԽ անդամի թեկնածուներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։