Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան սահմանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան երկու պետությունների սահմանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ սեպտեմբերի 25-ին Ղրղզստանը եւ Տաջիկստանը ստորագրել են արձանագրություն հակամարտության դադարեցման եւ երկու երկրների սահմանին իրադրության կարգավորման շուրջ:

«Այդ արձանագրության կարեւորագույն կետերից մեկը ծանր տեխնիկայի հեռացումն Է սահմանից: Սահմանապահ ծառայության տնօրինության ներքո կթողնենք միայն այն սպառազինությունները, որոնցով կարելի Է պահպանել պետական սահմանները, այլ ոչ թե կռվել: Այսինքն՝ մենք տանկերը, հրանոթները, ամեն ինչ պետք Է հեռացնենք»,-հայտարարել Է Պետական կոմիտեի նախագահը:

Տաշիեւի խոսքով՝ ղրղզական կողմը մտադիր Է կայունորեն հետեւել արձանագրության բոլոր կետերին եւ հույս ունի, որ Տաջիկստանը եւս այդպես կգործի: Ծավալուն մարտական բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին սկսվել են սեպտեմբերի 16-ի առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ:

Կատաղի մարտերը երկու երկրների միջեւ տեւել են ամբողջ օրը՝ սահմանի գրեթե ամբողջ պարագծով:

Հաջողվել Է հրադադարի հասնել միայն գիշերվա դեմ: Սեպտեմբերի 17-ի առավոտյան բախումները պարբերաբար վերսկսվել են: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: Փոխհրաձգությունները դադարել են միայն երեկոյան կողմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres