Միջազգային

Վեց մարդ զոհվել եւ 20-ը տուժել են Իժեւսկի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Վեց մարդ զոհվել եւ 20-ը տուժել են Իժեւսկի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց մարդ զոհվել, եւս 20-ը տուժել են Իժեւսկի թիվ 88 դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հաղորդել են Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:

«Ներկայում ոստիկանները հայտնաբերել են հրաձգությունն իրականացրած տղամարդու մարմինը: Առկա տվյալների համաձայն, նա վերջ Է տվել իր կյանքին: Ներկայում հայտնի Է նրա գործողությունների հետեւանքով վեց զոհվածի եւ շուրջ 20 տուժածի մասին: Տեղեկատվությունը ճշտվում է»,-ասվումէ տելեգրամ-ալիքում պաշտոնապես հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչելովը հայտնել Էր, որ սպանվել դպրոցի պահակը, կան զոհեր երեխաների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում