Քաղաքականություն

Ճամբարակ համայնքում  քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 49,65  տոկոսը

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքում  քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 49,65  տոկոսը

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ժամը 20-ին փակվել են բոլոր 19 ընտրատեղամասերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքի 19 տեղամասերում ժամը 20-ի դրությամբ քվեարկել են 5374 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 49,65 տոկոսը: Ընտրությունների ընթացքում խախտումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել:

Միակ քվեարկվող քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող ղեկավար Վազգեն Ադամյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում