ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ընտրական գործընթացը նորմալ ու խաղաղ է ընթանում:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրեսը», ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արձանագրվել է մասնակցության 39 տոկոս ցուցանիշ՝ ընտրություններին մասնակցել է 6209 ընտրող, ինչն, ըստ ընտրական գործընթացը համակարգող տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի, լավ արդյունք է:
«Արտառոց ու կոպիտ խախտում չի արձանագրվել, եթե եղել են, ապա մանր-մունր խախտումներ, որոնք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունենա: Ընդհանուր առմամբ, ընտրությունները Անիում շատ նորմալ են ընթանում: Մրցակցային պայքար կար, բայց ընտրական գործընթացը խաղաղ էր»,-նշեց Գոռ Պետրոսյանը:
Ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը 147 թեկնածուներ։19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 31-իմ և ավարտվել սեպտեմբերի 23-ին:
ԱրմենուհիՄխոյան