Միջազգային

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը

1 րոպեի ընթերցում

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։

«Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը նախօրեին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել էր, որ Եվրահանձնաժողովը կքննարկի իր սահմաններին հնարավոր գործողությունները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում