Միջազգային

Ռումինիայի նախագահը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել ՌԴ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, սակայն հույս ունի, որ երկու կողմերն էլ դեէսկալացիայի կգնան:

«Ո՛չ Ռումինիան, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, սակայն երկու կողմերն էլ պետք է դեէսկալացիայի գնան: Իրավիճակը շատ լարված է: Մենք ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն ունենք Ուկրաինայի հետ, և ակնհայտորեն հատուկ դիրքում ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է Յոհանիսը:

Նա շեշտել է՝ հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղ բանակցությունների կգնան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում