BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավաները պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը:

Այդ մյասին ասված Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում BRICS-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 23-ին հրապարակվելէ Հնդկաստանի արտգործնախարարության կայքում, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Նախարարները պարտավորվեցին հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընգծեցին իրենց կողմնակցությունը երկրների միջեւ տարաձայնությունների եւ վեճերի խաղաղ կարգավորմանը երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով եւ հավանություն տվեցին այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը»,- ասված Է տարածված հայտարարության մեջ:

Նրանք նաեւ մտահոգություն հայտնեցին աշխարհի տարբեր մասերում հակամարտությունների սաստկացման եւ շարունակման կապակցությամբ:

«Նախարարները մտահոգություն հայտնեցին աշխարհի տարբեր մասերում սաստկացող եւ չդադարող հակամարտությունների կապակցությամբ»,- ասված Է ԱԳՆ ղեկավաների հայտարարության մեջ:

BRICS-ի երկրները հայտնել են դիվանագիտական միջոցներով հակամարտությունների կարգավորման կողմնակցությունը: «Նրանք (նախարարները) հավաստեցին քաղաքական-դիվանագիտական միջոցներվ վեճերի խաղաղ կարգավորման կոլեկտիվ ջանքերի՝ իրենց հանձնառությունը եւ ճանաչեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլխավոր պատասխանատվության կրողի դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար»,- ասված Է տարածված փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան