Մակրոնն ընդունել է, որ կյանքը Ֆրանսիայում թանկացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում աճել են սննդամթերքի եւ ԷլեկտրաԷներգիայի գները, կյանքը թանկացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Կյանքը թանկացել Է, ուստի մեր հայրենակիցները գտնվում են դժվարին իրավիճակում: Մեզ մոտ աճել են մթերքների, Էներգիայի գները: Մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ պաշտպանելու բնակչությանը: «…» Եվ մենք կկարողանանք վերապրել այս ձմեռը, եթե յուրաքանչյուրը կատարի իր դերը»,-ասել Է Մակրոնը BFMTW հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով ճգնաժամի հետեւանքների մասին, որը պայմանավորված Է Ուկրաինայի իրադարձություններով:

Այս ամռանը Ֆրանսիայի կառավարությունը գործարկել Է «Էներգետիկական զգաստության» ծրագիրը՝ նպատակ ունենալով ԷլեկտրաԷներգիայի սպառումը նվազեցնել տասը տոկոսով՝ գալիք ձմռանը դրա անբավարարությունից խուսափելու համար: Կառավարությունը կոչ Է արել ձեռնարկություններին եւ տրանսպորտային ընկերություններին՝ կոնկրետ պլաններ ներկայացնել Էներգիայի սպառումը նվազեցնելու համար:

Ֆրանսիայի իշխանությունները նաեւ ավելի վաղ մի շարք խիստ միջոցներ են ձեռնարկել ԷլեկտրաԷներգիայի խնայողության համար:

Այսպես, այդ նպատակներով երկրում ընդլայնել են լուսագովազդի արգելքը, իսկ խանութներին արգելել են դռները բաց պահել աշխատող օդորակիչների կամ ջեռուցման համակարգի դեպքում:

Առեւտրի կետերը պետք Է գիշերներն անջատեն լուսային ցուցանակները եւ օդափոխիչները, լուսավորության պայծառությունը նվազեցնեն 50 տոկոսով՝ մինչեւ գնորդների գալը եւ 30 տոկոով՝ սովորական ժամերին՝ ԷլեկտրաԷներգիայի սպառման կրիտիկական մակարդակի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ