Միջազգային

Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն դեսպան Գալուզինը եւ հատուկ ներկայացուցիչ Շվիդկոյը

1 րոպեի ընթերցում

Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն դեսպան Գալուզինը եւ հատուկ ներկայացուցիչ Շվիդկոյը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն երկրի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եւ Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին ավելի վաղ հաղորդել Է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը: Այնուհետեւ Շվիդկոյն ինքը դա հաստատել Է «Ինտերֆաքս» գործակալությանը: Աբեին սպանել են հուլիսի 8-ին Նարա քաղաքում տեղի ունեցող նախընտրական միջոցառման ժամանակ: Քաղաքական գործիչը մահացել Է հիվանդանոցում: Աբեի սպանության մեջ կասկածվող Տեցույա Յամագամին ձերբակալվել Է: Ըստ հետաքննության վարկածի, նա մտադրվել Էր քաղաքական գործչին սպանել այն բանից հետո, երբ նրա ընտանիքը ծանր իրավիճակում Է հայտնվել՝ մեծ գումարներ նվիրաբերելով այն կազմակերպությանը, որը կապված Էր նախկին վարչապետի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում