Միջազգային

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահները քննարկել են ԿԺԴՀ-ի եւ երկկողմ հարաբերությունների հարցերը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահները քննարկել են ԿԺԴՀ-ի եւ երկկողմ հարաբերությունների հարցերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի հետ կայացած հանդիպմանը քննարկել Է ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցերը: Համապատասխան հաղորդագրությունը սեպտեմբերի 21-ին հրապարակվել Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախագահ Ջո Բայդենն այսօր հանդիպել Է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակներում:

Երկու երկրների ղեկավարները հավաստել են ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ դաշինքի ամրապնդման եւ ԿԺԴՀ-ից ծագող սպառնալիքի դեմ պայքարում սերտ համագործակցության ապահովման՝ իրենց հանձնառությունը»,- ասված Է հայտարարության մեջ: Նաեւ նախագահները քննարկել ե որոշ հարցերի շուրջ համագործակցությունը, ներառյալ Էներգետիկական եւ տնտեսական անվտանգությունը, մատակարարումների շղթաների կայունությունը, համաշխարհային առողջապահությունը եւ կլիմայի փոփոխությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում