Հասարակական

Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները

2 րոպեի ընթերցում

Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և դրանց դեմ Հայաստանի ջանքերը միջազգային դատարաններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:

«Այսօր հանդիպել ենք Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Նենսի Փելոսիի և հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամների հետ: Մենք քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,-նշել է կոնգրեսականը:

Փալոնը նաև տեղեկացրել է, որ Կապիտոլիումում զրուցել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախում Ադրբեջանի հարձակումների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, և հայ բնակչությանը ադրբեջանական հետագա ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության հարցը:

Սեպտեմբերի 17-19-ը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանում էր: Փելոսիին ուղեկցում էին Ֆրանկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում