Հասարակական

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետը շնորհավորել է ՀՀ 31-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետը շնորհավորել է ՀՀ 31-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով՝ կոչ անելով միավոր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու պետականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը, մասնավորապես , նշել է, որ այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը:

«Դրանք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքն առ հայրենիք։

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։

Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն եւ փոխանցենք մեր սերունդներին։ Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»,-ընդգծել է Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում