Բրիտանիան կարող Է միանալ Մակրոնի «Եվրոպական քաղաքական հանրակցությանը». BBC

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննում Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին գագաթնաժողով այցելելու հնարավորությունը: Սեպտեմբերի 20-ին այդ մասին հաղորդել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպական քաղաքական հանրակցության» ստեղծման գաղափարը Մակրոնն առաջադրել Է մայիսին: Նրա խոսքով՝ այդ կառույցը թույլ կտա բարելավել փոխգործակցությունն այն երկրների հետ, որոնք մոտ ապագայում հեռանկարներ չունեն միանալու Եվրամիությանը: Անցյալ շաբաթ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Լորանս Բունը պատմել Է, որ «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին նիստը կկայանա հոկտեմբերի սկզբին: Բի Բի սիի տվյալներով՝ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում, քանի որ Չեխիան այս պահին նախագահում Է Եվրամիությունում:

Ըստ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձում են ստանալ երաշխիքներ, որ հանդիպմանը չեն գերակշռի ԵՄ-ի երկրները կամ կառույցները. Լոնդոնը կցանկանար մասնակիցների թվում տեսնել ուրիշ «մեծ խաղորդների» ոչ Եվրամիությունից:

Նշվում Է, որ, բացի ԵՄ-ի անդամ պետություններից, նիստի հրավեր են ստացել Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան եւ Շվեյցարիան: Բացի դրանից, կազմակերպիչները մտադիր են հրավիրել Ադրբեջանին, Ալբանիային, Հայաստանին, Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Իսլանդիային, Կոսովոյին, Լիխտենշտայնին, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Սերբիային, ինչպես նաեւ Չեռնոգորիային: Բի բի սին ընդգծել Է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջնական որոշում ընդունելուց առաջ կոնսուլտացիաներ կանցկացնի Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Ինչպես սպասվում Է, «Եվրոպական քաղաքական հանրակցության» առաջին նիստը շատ բանով նվիրված կլինի Ուկրաինայի իրադարձություններին, ինչպես նաեւ Եվրոպայի տնտեսության եւ Էներգետիկայի բնագավառի իրավիճակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել