Եվրամիությունը կքննարկի վետոյի իրավունքի չեղարկումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստվում Է քննարկել որոշումների ընդունման սկզբունքների փոփոխությունը՝ չեղարկելու համար ընդհանուր նախաձեռնությունների, օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման վրա, վետո դնելու բլոկի յուրաքանչյուր երկրի հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico-ն՝ վկայակոչելով Գերմանիայի՝ Եվրոպայի գործերի նախարար Աննա Լյուրմանին:

Լյուրմանը լրագրողներին հայտարարել Է, որ Եվրամիության շատ գործողություններ արգելափակվում են միավորման կազմի մեջ մտնող պետություններից միայն մեկի կարծիքի պատճառով, ուստի ԵՄ-ն մտածում Է որոշումների ընդունման այլ մեխանիզմի անցնելու մասին:

«Ես խիստ լավատես եմ այն առումով, որ կարելի Է առաջընթացի հասնել որակյալ մեծամասնության քվեարկության հարցում: «…» Մենք քննարկում ենք բնագավառներ, որոնցում դա կարող Է հնարավոր լինել, հատկապես ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության բնագավառում: Ես կարծում եմ, որ դա մեզ չպետք Է խանգարի՝ գործելու ապագայում»,-պարզաբանել Է նախարարը:

Նաեւ հրատարակության լրագրողները, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի փաստաթուղթը, պատմել են, որ մի քանի պատվիրակություններ պատրաստ են քննարկել պատժամիջոցների, մարդու իրավունքների կամ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության հարցերի համար միաձայնության սկզբունքից մեծամասնության սկզբունքին անցնելու նման մեխանիզմի օգտագործման հնարավորությունը: Սակայն, ընդգծում են հեղինակները, վետոյի գործող իրավունքը կարող Է կանգնեցնել դրա չեղարկման քննարկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ