Սպորտ

Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն

1 րոպեի ընթերցում

Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը չի միանա ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին` «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայիհանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներիցԽորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր,Անդրե Չալըշըրը,Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 20-ին:

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում