Միջազգային

Եվրամիությունում կտրուկ թանկացել է հացը

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունում կտրուկ թանկացել է հացը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հացը Եվրամիությունում դեռ երբեք այդքան թանկ չի եղել, ինչպես 2022 թվականի աշնանը. օգոստոսին աճն անցյալ տարվա համեմատությամբ միջին հաշվով կազմել Է 18 տոկոս: Այն ամենից շատ թանկացել Է Հունգարիայում (պլյուս 60 տոկոս), արձանագրել են «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում Է, որ ԵՄ-ում հացի թանկացումը գերազանցել Է գնաճը, որն օգոստոսին հասել Է 10 տոկոսի:

Հացի թանկացումն ամենաքիչն զգացել են Ֆրանսիայում. այնտեղ գները բարձրացել են 10 տոկոսով, Բելգիայում թանկացումը կազմել Է 13 տոկոս:

«Եվրոստատ»-ում հացի գների աճը բացատրում են Ուկրաինայի իրադրությամբ, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, ինչպես նաեւ Էներգետիկ ճգնաժամով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում