Հայ լրագրողները` Լիտվայի ֆուտբոլային մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ հաղթել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվել է արդեն 17-րդ անգամ։

Հայաստանի թիմը վաստակել է 18 միավոր՝ հաղթելով 6 խաղում եւ պարտվելով մեկում։

Թիմում «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է Էդուարդ Հայրապետյանը:

Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել է Լիտվայի թիմը, երրորդը՝ 14 միավորով՝ Կաունասի։ Միջոցառմանն այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից։

Նախորդ 2019թ․ եւ 2021թ․ կայացած մրցաշարում Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը