Միջազգային

Բայդենը հայտարարել Է, որ առայժմ վերջնականապես չի որոշել, թե 2024 թվականին մասնակցի արդյոք ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել Է, որ առայժմ վերջնականապես չի որոշել, թե 2024 թվականին մասնակցի արդյոք ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել 2024 թվականին պետության ղեկավարի ընտրություններին, սակայն վերջնական «հաստատ որոշում» ընդնելը դրա վերաբերյալ առայժմ վաղ Է:

«Իմ մտադությունը, ինչպես եւ ասել եմ ամենասկզբից, այն Է, որ իմ թեկնածությունը քվեարկության դնեմ կրկին: Բայց դա միայն իմ մտադրությունն Է: Դա հաստա՞տ որոշում Է արդյոք: (…) Դա մենք դեռ կտեսնենք»,- ասել Է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազույցում, որը եթեր Է դուրս եկել սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չափազանց վաղ Է նման ոոշում ընդունելը: Եվ ես շատ հարգում եմ ճակատագիրը: Ինչով եմ ես զբաղվում, նանով, որ անում եմ իմ աշխատանքը:

Ես մտադիր եմ կատարել այս աշխատանքը»,- նշել Է Բայդենը: Ըստ որում նա հասկանալ Է տվել, որ իր կարծիքով՝ հաջորդ նախագահական ընտրարշավին մասնակցելու որոշումն ավելի լավ Է ընդունել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք ԱՄՆ-ում տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին: CBS-ի լրագրողը հիշեցրել Է, որ Բայդենը, որի 80 տարին լրանում Է այս տարի, ամենատարեց նախագահն Է ԱՄՆ-ի պատմության մեջ: «(Ես) վատ վիճակում չեմ, չԷ՞»,- հեգնանքով նշել Է Բայդենը:

Այն ժամանակ հաղորդավարը պետության ղեկավարին հարցրել Է, թե նա ինչպես Է վերաբերվում նրանց խոսքերին, ովքեր կասկածի տակ են առնում, թե նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Ի պատասխան Բայդենը վստահություն Է հայտնել, որ ինքը բավականաչափ ուժ եւ խելքի պայծառություն ունի: «Չկա մի բան, որը ես արել եմ անցյալում եւ չեմ անում հիմա, լինեն դրանք ֆիզիկական, մտավոր (ծանրաբեռնություններ) կամ դարձյալ ինչ-որ բան»,- հավաստիացրել Է Սպիտակ տան ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում