Սպորտ

Սպերցյանի գոլը և գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Կրասնոդար»-ին

1 րոպեի ընթերցում

Սպերցյանի գոլը և գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Կրասնոդար»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության. 10-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Խիմկի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրասնոդար քաղաքի համանուն ակումբին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: Նախ խաղի 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Վերջինս առաջին կեսի 33-րդ րոպեին դարձավ նաև արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կրասնոդար»-ը հանդիպման ավելացված րոպեին խփեց նաև երրորդ գնդակը: «Խիմկի»-ին հաջողվեց երկրորդ կեսում միայն կրճատել հաշվի տարբերությունը: «Կրասնոդար»-«Խիմկի»` 3:1:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում