Արցախ

Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով:

ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.

1) [email protected]

2) [email protected]

Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:

Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:

Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում