Միջազգային

Տաջիկստանի հետ սահմանին բախումներից տուժել է Ղրղզստանի 103 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանի հետ սահմանին բախումներից տուժել է Ղրղզստանի 103 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ ղրղզական կողմը հայտնել էր 24 զոհի և 87 տուժածի մասին։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնածավալ ռազմական բախումները սկսվել էին սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերի միջև մարտերը շարունակվել էին ամբողջ օրվա ընթացքում և դադարել միայն գիշերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում