Ճապոնիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվն առաջին անգամ գերազանցել է 90 հազարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100 տարեկանից բարձր ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել Է 90 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը՝ սեպտեմբերի 19-ին նշվող՝ Մեծերի հարգման օրվա առթիվ:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում բնակվում Է 100 տարեկանից բարձր 90 526 քաղաքացի: Երկարակյացների քանակն աճում Է արդեն ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ռեկորդ:

Այս տարի երկրում 100 տարեկանից բարձր անձանց թիվը դարձել Է գրեթե 4 հազարով ավելի: Երկարակյացների ավելի քան 88 տոկոսը բաժին Է ընկնում կանանց եւ սոսկ 11,4 տոկոսը՝ տղամարդկանց: Նախարարությունը նշում Է, որ այս տարի 100-ամյա հոբելյան Է նշում 45 141 մարդ:

Այդ առթիվ նրանց կուղարկվեն շնորհավորական նամակներ եւ հուշանվերներ: Ճապոնիայում երկարակյացների քանակն անշեղորեն աճում Է առնվազն 1963 թվականից, երբ ընդունվեց օրենք տարեց մարդկանց սոցիալական ապահովման մասին:

Այն ժամանակ երկրում կար 100 տարեկանից բարձր 153 մարդ: 1981 թվականին նրանց թիվը գերազանցել Է հազարը, 1998 թվականին՝ 10 հազարը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 հազարը: Ճապոնիայի ամենատարեց բնակիչը115-ամյա Ֆուսա Տացումին Է, որը ծնվել Է 1907 թվականի ապրիլի 25-ին:

Տարեց կնոջ հարազատների խոսքով՝ նա վարել Է սովորական ապրելակերպ, իսկ երկարարկեցության գաղտնիքը ճիտ եւ կանոնավոր սնունդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA