Միջազգային

ՇՀԿ-ի պետությունների ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի նիստն ընդլայնված կազմով

1 րոպեի ընթերցում

ՇՀԿ-ի պետությունների ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի նիստն ընդլայնված կազմով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին Սամարղանդում անցկացնում են գագաթնաժողովի նիստ ընդլայնված կազմով՝ միավորմանը կից դիտորդ երկրների եւ հրավիրված պետությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչ այդ կայացել Է նիստ նեղ կազմով, այն անցել Է փակ ռեժիմով: Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցները նաեւ անցկացրել են համատեղ լուսանկարման արարողություն: Սպասվում Է, որ ղեկավարները կքննարկեն համաշխարհային տնտեսության վերականգնման, ատադրական եւ առեւտրական շղթաների կայունացման հարցերը, կլիմայի փոփոխության, պարենային եւ Էներգետիկական անվտանգության խնդիրները եւ այլ մարտահրավերներ:

Պետությունների ղեկավարները նաեւ կքննարկեն ՇՀԿ-ի բարենորոգման հարցերը, մասնավորապես ՌԴ-ի նախագահը մանրամասնորեն կշարադրի միավորման հանդեպ ծառացած խնդիրների՝ իր տեսակերպը, կառաջարկի դրա գործունեության կատարելագործման մի շարք միջոցներ: Նիստերի արդյունքներով ղեկավարները կստորագրեն ՇՀԿ-ի Սամարղանդի հռչակագիրը եւ մի շարք այլ փաստաթղթեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում