ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մտադիր են հանդես գալ 92 երկրների ղեկավարներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 92 պետությունների ղեկավարներ են հայտարարված ելույթ ուեցողներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի (ԳԱ) բարձր մակարդակի շաբաթում, որը սեպտեմբերի 20-ին բացվում Է Նյու Յորքում: Դա հետեւում Է ելույթների ծրագրից, որը սեպտեմբերի 14-ին տարածելէ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մամուլի ծառայությունը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Փոխնախագահներով ներկայացված կլինի չորս երկիր, կառավարությունների ղեկավարներով՝ 61 երկիր: Մի շարք երկրներից ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր մակարդակի շաբաթ կժամանեն փոխվարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ:

Ծրագիրը վերջնական չԷ, պատվիրակությունները միշտ իրավունք ունեն փոխարինեու ելույթ ունեցողին ուրիշով, ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչով: Այս տարի Գլխավոր ասամբլեայում ելույթը հնարավոր Է միայն նիստերի դահլիճում անմիջական ներկայության դեպքում, մինչդեռ նախորդ երկու տարում համավարակի պատճառով թույլատրվել Է ներկայացնել նախօրոք պատրաստված տեսաուղերձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский