Միջազգային

ԵՄ-ում գազի գները տասնապատիկ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ. ԵՀ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում գազի գները տասնապատիկ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ. ԵՀ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրներում գազի գները 10 անգամ ավելացել են այն մակարդակի համեմատությամբ, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Միության վիճակի մասին ամենամյա ծրագրային ճառով: Հեռարձակումը վարելէ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Գազի գներն ավելի քան 10 անգամ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ: Բայց եվրոպացիները խիզախորեն են պատասխանում այս իրադրությանը»,- ասել Է ֆոն դեր Լյայենը:

«Անցյալ տարի ռուսական գազը կազմում Էր մեր ներմուծման 40 տոկոսը: Այսօր այդ թիվը նվազել Է մինչեւ 9 տոկոս: Ի հավելումն կլիմայական ճգնաժամը լրջորեն ճնշում Է մեր հաշիվների վրա: Տապի ալիքները մեծացնում են Էներգիայի պահանջարկը: Երաշտները հարվածում են հիդրո- եւ ատոմային Էլեկտրակայաններին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում