Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 51 735 դեպք են հայտնաբերել մեկ օրում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 51 735 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 51 735-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 98-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել Էին վարակման 44 045 դեպք եւ 101 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 20 208 878 եւ 385 628: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 50 251-ով՝ նախորդ օ՛րվա 48 187-ի դիմաց, մինչեւ 19 195 104: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 4 481 քովիդով վարակված՝ նախորդ օրվա 4 663-ի դիմաց (նվազումը՝ 3,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 34 տարածաշրջաններում եւ նվազել՝ 46-ում, եւս հինգում իրավիճակը մնացել Է առանց փոփոխությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում