Միջազգային

2015 թվականի միջուկային գործարքին վերադարձը հնարավոր Է ԱՄՆ-ի ռեալիստական մոտեցման դեպքում. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

2015 թվականի միջուկային գործարքին վերադարձը հնարավոր Է ԱՄՆ-ի ռեալիստական մոտեցման դեպքում. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) միջուկային գործարքի իրականացման վերականգումը հնարավոր Է, եթե ամերիկյան կողմը ռեալիստական դիրքորոշում զբաղեցնի բանակցություններում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը նիգերիացի պաշտոնակից Ջեֆրի Օնեամայի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ: «(Համաձայնագրի) կնքումը հնարավոր Է այն դեպքում, եթե ամերիկյան կողմը ռեալիզմ (դրսեւորի)»,- մեջբերված Է Աբդոլահիյանի խոսքն այն հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական Էջում:

Նախարարն ընդգծել Է, որ Թեհրանը հանձնառու Է ԳՀՀՊ-ի վերադարձի շուրջ բանակցությունների շարունակմանը եւ պատրաստ Է ամեն ինչ անելու «ծանրակշիռ եւ հաստատուն» համաձայնագրի պատրաստման եւ ընդունման համար: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով:

2018 թվականին ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում