Արգենտինացի պատգամավորները համերաշխություն են հայտնել Հայաստանի դեսպանին՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ, ս.թ. սեպտեմբերի 13-ին Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը նամակ է հղել դեսպան Հովհաննես Վիրաբյանին՝ հայտնելով իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշվում է.

«Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը ցանկանում է հայտնել Ձեզ իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ձեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։

Հանձնաժողովի անդամներս, հանդիսանալով մեր երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ցանկանում ենք արտահայտել մեր մտահոգությունը ռազմական էսկալացիայի առնչությամբ, հորդորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող ագրեսիայի անմիջապես դադարեցումը, կոչ անել հարգել միջազգային իրավունքը և դատապարտել ուժի կիրառումը որպես տարաձայնությունների լուծման միջոց։

Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը այնպիսի նպատակներն են, հանուն որոնց աշխարհի բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց առավելագույն ջանքերը։

Ընդունեք մեր հարգանքի հավաստիքը»:

Նամակը ստորագրել են հանձնաժողովի նախագահ Էդուարդո Ֆելիքս Վալդեսը, առաջին փոխնախագահ Սոհեր Էլ Սուկարիան, երկրորդ փոխնախագահ Ռոսանա Անդրեա Բերտոնեն, քարտուղարներ Մաքսիմիլիանո Ֆեռարոն և Խուլիո Կոբոսը։

Հայերեն English Español Русский

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA

Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին