Հասարակական

ՀՀ ՊՆ-ն ուղեցույց է հրապարակել մարտական գործողությունների տարածքներում լրագրողական գործունեություն ծավալող ԶԼՄ ներկայացուցիչների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ուղեցույց է հրապարակել մարտական գործողությունների կամ դրանց հարակից տարածքներում լրագրողական գործունեություն ծավալող ԶԼՄ ներկայացուցիչների համար: «Արմենպրես»-ն ուղեցույցը ներկայացնում է ստորև.

«Մարտական գործողությունների կամ դրանց հարակից տարածքներում լրագրողական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է ստեղծված իրադրությունն ու ԶՈՒ գործողությունները լուսաբանել առավել անվտանգ և ճիշտ, չհրապարակել գաղտնիք պարունակող կամ հակառակորդի համար հետաքրքրություն ներկայացնող, մարտական գործողությունների ընթացքի վրա ներազդելու հնարավորություն ստեղծող տեղեկություններ։

Ըստ այդմ՝

Արգելվում է կրել զինվորական համազգեստ․ այն ԶԼՄ ներկայացուցչին մեխանիկորեն վերածում է թիրախի։

Խստիվ արգելվում է կրել զենք, քանի որ զենք կրող յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ լրագրողը, հակառակորդի համար մեխանիկորեն վերածվում է թիրախի, իսկ գերի ընկնելու դեպքում նրա հետ կարող են վարվել որպես ռազմագերու։

Արգելվում է առաջնագծում տեսանկարահանել, ցուցադրել կամ որևէ տիպի տեղեկություններ հաղորդել մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ:

Արգելվում է նշել զորամասի իրական անվանումները, տեղակայման վայրերը կամ մանրամասն նշել դիրքերի տեղանքը, կողմնորոշիչները։

Արգելվում է ռազմական գործողությունների անցկացման վայրից կապի որևէ տեսակով ուղիղ եթեր դուրս գալը:

Արգելվում է հրապարակել լուսանկարներ, քարտեզներ, տեսանյութեր, որտեղ երևում են հրամանատարական կետեր, կրակակետեր, ինչպես նաև դրանց կողմնորոշիչներն ու համայնապատկերը։

Արգելվում է ԶԼՄ ներկայացուցչի մուտքը սպառազինության և ռազմական տեխնիկայի, հրթիռների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, դյուրավառ հեղուկների, վառելիքաքսուքային նյութերի պահեստներ։

Արգելվում է ԶԼՄ ներկայացուցիչների ծանոթացումը ԶՈՒ ստորաբաժանումների ցանկացած ներքին գրագրության հետ։

Արգելվում է խոշոր պլանով ցուցադրել զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի, որը խոցել է հակառակորդի ռազմական տեխնիկա կամ մարտի դաշտում ցուցաբերել է բացառիկ հերոսություն։

Արգելվում է գրառում կատարել սոցցանցերում առանց անջատելու էլեկտրոնային սարքի տեղորոշման հնարավորությունը: Պատերազմական գոտում բջջային հեռախոսից անհրաժեշտ է օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե տեսա կամ լուսանկարահանումն իրականացվում է հեռախոսով, ապա անհրաժեշտ է սարքն օգտագործել «ավիա» ռեժիմով (Airplane mode)»:

Ուղեցույցի այլ մանրամասներ՝ https://bit.ly/3RIbcju:

Հայերեն

Մայր Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկա քարաբեկոր է ընկել

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա

Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում