Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին
1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.
«110 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից. հանցագործություն, որը չպետք է մոռացվի։ Որքան էլ Թուրքիան պնդի, նրա՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել»։