Հայոց ցեղասպանություն

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Այս օրը  Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Հարգելով զոհերին՝ մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում