Միջազգային

Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը պահպանության գոտու վերաբերյալ կոնսուլտացիաներ Է սկսել Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը պահպանության գոտու վերաբերյալ կոնսուլտացիաներ Է սկսել Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ կոնսուլտացիաներ Է սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Զապորոժիեի ատոմակայանի շուրջը միջուկային եւ ֆիզիկական անվտանգության պահպանության գոտու ստեղծման հարցով:

«Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճեպազրույցում ես առաջարկեցի շտապ պահպանության գոտի սահմանել կայանի շուրջը: Ես այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ եմ սկսել երկու կողմերի հետ: Անշուշտ, Ուկրաինայի հետ (…): Ինչպես նաեւ Ռուսաստանի՝ բանակցությունների անկապտելի գործընկերոջ հետ, քանի որ նրանք վերահսկում են օբյեկտը»,- ասել Է Գրոսին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Գրոսին, Զապորոժնեի ատոմակայանի գնդակոծումները շարունակվում են, սպառնալիքի տակ են ռեակտորները եւ բանեցված վառելիքի պահման զետեղարանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում