Պեսկովը հերքել Է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել Է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստ Է Հնդկաստանին ավելի ցածր գներով նավթ մատակարարել, եթե Նյու Դելին չպաշտպանի ՌԴ-ից Էներգակիրների «գների առավելակետի» սահմանման շուրջ G7-ի պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իսկությանը»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Business Standard թերթը, վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրների, հաղորդել Է, որ ՌԴ-ն Հնդկաստանին առաջարկել Է իրենից նավթ գնել ավելի ցածր գնով, եթե Նյու Դելին դեմ հանդես գա նավթի առավելագույն գների հարցում G7-ի երկրների նախաձեռնությանը: Նշվում Է, որ նավթի զեղչերն իբր բարձր կլինեն, քան նրանք, որոնք վերջին երկու ամիսներին առաջարկել Է Իրաքը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել Է, որ Հնդկաստանը չի միացել Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն նա դեռ չի բացառել, որ կարող Է միանալ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման շուրջ ջանքերին:

Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել Է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն Է դրսեւորել» առաջարկի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել Է Economic Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, Հնդկաստանը ամերիկյան առաջարկությունը պաշտպանելու հնարավորությունը կքննարկի միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան ու Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային