Արքայազն Ուիլյամը տիկնոջ հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամը տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո եւ նոր տիտղոսներ ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Star բրիտանական թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո արքայազն Ուիլյամն անմիջապես ժառանգել Է Քոռնուելի դուքսի տիտղոսը եւ այժմ Քոռնուելի ու Քեմբրիջի դուսքն է, իսկ Քեյթը՝ Քոռնուելի ու Քեմբրիջի դքսուհին: Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Մեծ ԲրիտանիայիՉարլզ Երրորդ թագավորը որդուն՝ Ուիլյամին, հայտարարել Է Ուելսի արքայազն, իսկ նրա տիկնոջը՝ Քեյթին՝ Ուելսի արքայադուստր: Դա տիտղոս Է, որը վերջին անգամ օգտագործելէ Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան:

Թերթի տվյալներով՝ նոր տիտղոսներն ստանալուց հետո արքայազն Ուիլյամի կարողությունն այժմ գնահատվում Է 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Քոռնուելի դուքսի եւ Քոռնուելի դքսուհու տիտղոսներ ստանալը նշանակում Է, որ Ուիլյամն եւ Քեյթը ժառանգում են մեծ քանակությամբ հողակտորներ, անտառներ, գետեր եւ ակտիվներ, գրում Է թերթը:

Ներկայում Ուելսի արքայազնը եւ արքայադուստրը շուրջ 128 հազար ակր հողատարածություններ ունեն Անգլիայի եւ Ուելսի 20 կոմսություններում, հաղորդել Է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը երկիրը կառավարել Է ավելի քան 70 տարի, Շոտլանդիայում վախճանվել Է 96 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀԷՑ-ը արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Պետր Պավելն անդրադարձել է Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությանը ռազմական ոլորտում

Պետր Պավելը Հարավային Կովկասում կապակցվածության նախագծերում Չեխիայի համար տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում

Սեպտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

Ալյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Լոնդոնում հանդիպել են Բըրնհեմը և Մակրոնը

Սևանի դպրոցներում նոր ուսումնական տարում առաջին դասարան են ընդունվել 521 աշակերտ

Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ի հետ սահմանը մինչև 2028 թ. վերջը փակ պահելու գաղափարին

«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ