Վերջին երեք ամսում աշխարհում քովիդից մահացության դեպքերը նվազել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքումկազմել 3,8 միլիոնի: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

Քովիդով հիվանդացությունը նվազում Է յոթերորդ շաբաթն անընդմեջ: Յոթ օրում քովիդի պատճառով մահացել Է շուրջ 12,4 հազար մարդ: Մահացությունն այս մակարդակում Է եղել ամռան սկզբին:

Օրական ամենից շատ հիվանդացածներն այժմ Ճապոնիայում են, սակայն եթե ամռան վերջին այնտեղ արձանագրում Էին շուրջ 140 հազար դեպք, ապա այժմ՝ շուրջ 110 հազար:

Երկրորդ տեղում Է Հարավային Կորեան, որտեղ օրական քովիդով Է հիվանդանում մոտավորապես 75 հազար մարդ:

Դա կիսով չափ քիչ Է, քան օգոստոսի կեսերին: Ամենաբարձր ցուցանիշներից մեկը Ռուսաստանում Է, որտեղ երկրորդ շաբաթն Է, ինչ հայտնաբերում են 300 հազարից ավելի հիվանդացած, իսկ վերջին չորս օրում երկրում օրական արձանագրում են 50 հազարից ավելի նոր դեպք:

Քովիդի պատճառով ամենից շատ մարդիկ են մահանում տակավին ԱՄՆ-ում: Սակայն վերջին շաբաթն այնտեղ արձանագրվել Է 1,6 հազար մահ, ինչը մեկ երրորդով քիչ Է, քան նախորդ նույն ժամակամիջոցում: Երկրորդ տեղում Է Ճապոնիան, որտեղ մահացել Է վարակված 1,5 հազար մարդ (նվազումը գրեթե 20 տոկոս):

Երրորդ տեղում Է Ռուսաստանը, սակայն այստեղ մահացությունն աճում Է: Վերջին յոթ օրում շտաբն արձանագրել Է 0,6 հազար մահվան դեպք, ինչն առավելագույնն Է մայիսի կեսերից ի վեր: Մահացության լուրջ նվազում Է նկատվում Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում վարակի տարածման տեմպերի կտրուկ դանդաղման ֆոնին:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ