Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում
1 րոպեի ընթերցում
![Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1092168.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ «Քյոլն»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բուդեսլիգայի 6-րդ տուրում «Քյոլն»-ը տանն ընդունել էր «Ունիոն Բեռլին»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ` 85-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Քյոլն»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: