Սպորտ

Վահան Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Պոգոն»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեխ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 63-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում կիսում 1-3 տեղերը 17-ական միավորով:

Հաջորդ հանդիպումը Լեհաստանի առաջնության շրջանակներում թիմը կանցկանցի սեպտեմբերի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում