Սպորտ

«Ռեալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Մալյորկա»-ին

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Մալյորկա»-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մալյորկա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղում «արքայական ակումբ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել երկրորդ կեսում խփած երեք գնդակների շնորհիվ: «Մալյորկա»-ն առաջինը բացեց խաղի հաշիվը 35-րդ րոպեին, իսկ «Ռեալ»-ը հավասարեցրեց այն միայն առաջին կեսի ավելացված րոպեին: Երկրորդ կեսում «արքայական ակումբ»-ին հաղթանակի հասնել օգնեցին Վինիսիուսի, Ռոդրիգոյի և Ռուդգերի գոլերը: «Ռեալ»-«Մալյորկա»` 4:1:

Այժմ «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 15 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում