Միջազգային

Օսլոն 2023 թվականին կավելացնի Կիևում դիվանագիտական անձնակազմի թիվը

1 րոպեի ընթերցում

Օսլոն 2023 թվականին կավելացնի Կիևում դիվանագիտական անձնակազմի թիվը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիան 2023 թվականին կավելացնի դիվանագիտական անձնակազմի թիվն Ուկրաինայում, Ռումինիայում, Լիտվայում, սակայն կփակի ներկայացուցչությունները հինգ երկրում, որոնցից են Կոսովոն, Սլովակիան և ԱՄՆ-ն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը:

«2023-ին դիվանագետների թիվը կավելանա Բուխարեստում, Կիևում, Վիլնյուսում Նորվեգիայի դեսպանատներում, ինչպես նաև ԵՄ-ում Նորվեգիայի առաքելությունում և ՆԱՏՕ-ում Նորվեգիայի մշտական պատվիրակությունում: 2023 թվականին կփակվեն հետևյալ առաքելությունները՝ դեսպանատները Բրատիսլավայում, Կոլոմբոյում և Պրիշտինայում, դեսպանատան մասնաճյուղը Անտանանարիվոյում և գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում»,-ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շատ դեպքերում դիվանագետների թվի փոփոխությունը կապված է Նորվեգիայի բիզնեսին աջակցելու ձգտման հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում