Միջազգային

Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ

1 րոպեի ընթերցում

Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք Է ստորագրվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում Է հանրապետությունում:

«Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել Է նա:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջեւ»: Օսթինը, նախարարի խոսքով՝ իրեն հավաստիացրել Է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում