Միջազգային

Մահացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին

1 րոպեի ընթերցում

Մահացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է թագավորական ընտանիքի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Թագուհին խաղաղությամբ մահացել է Բալմորալում այսօր կեսօրին»,-ասված է հայտարարությունում:

Թագուհին անցյալ տարվա վերջից տառապում էր շարժունակության հետ կապված էպիզոդիկ խնդիրներից:

Թագուհու բոլոր երեխաները մեկնել էին Բալմորալ՝ այն բանից հետո, երբ բժիշկները նրան խիստ հսկողության տակ էին վերցրել։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում