Երևանում կանցկացվի համաշխարհային հայկական գագաթնաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 28-31-ին կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով. այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Այն՝ որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ, կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակիցներ՝ 40-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպում: Որպես բանախոսներ հանդես կգան սփյուռքի համայնքներից ժամանած հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, համայնքային գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև հայաստանյան շրջանակների ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար:

Գագաթնաժողովի օրակարգին ծանոթանալու համար կարելի է սեղմել այստեղ՝ https://bit.ly/3Da18eO:

Հայերեն English Español Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին