Բանջարեղենի եւ մրգերի գործածումը գրեթե 10 տոկոսով նվազեցնում Է մահվան ռիսկը. ճապոնացի գիտնականներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավականաչափ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի կանոնավոր գործածումը, որոնք հարուստ են սննդային թելքերով եւ վիտամիններով, գրեթե 10 տոկոսով նվազեցնում Է մահվան ռիսկը: Այդ մասին ասված Է ճապոնացի գիտնականների խմբի զեկույցում, որը հինշաբթի օրը հրապարակվել Է Ճապոնիայի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցյալ դարի 90-ական թվականների սկզբից նրանք դիտարկել են Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների, ներառյալ Տոկիոյի, շուրջ 95 հազար բնակիչների:

Հետազոտության սկզբի պահին նրանք եղել են 40-ից մինչեւ 60 տարեկան: Հիմնական ուշադրությունը նվիրվել Է սննդաբաժնին եւ օրական գործածվող բանջարեղենի եւ մրգերի քանակությանը: Արդյունքում նրանք բոլորը բաժանվել են հինգ խմբի՝ կախված հիշյալ մթերքների գործածության ծավալից: Մինչ այժմ 95 հազարից մահացել Է շուրջ 24 հազար մարդ: Արդյունքում գիտնականները կարողացել են հավաքել վիճակագրություն եւ բացահայտել կապ սննդային նախապատվությունների եւ մահվան ռիսի միջեւ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մրգերի մեծ գործածությամբ երկու խմբերից մահվան ռիսկը 8 – 9 տոկոսով եղել Է ցածր, քան ամենացածր գործածությամբ խմբում: Ըստ որում, ինչ վերաբերում Է սրտի հիվանդություններից մահերին, ապա այդ ցուցանիշը եղել Է միանգամից 13 տոկոսով պակաս: Ինչ վերաբերում Է բանջարեղենի գործածությանը, ապա այն մարդկանց մոտ, ովքեր այն կանոնավորպես գործածում են սննդի մեջ, մահերի ռիսկը եղել Է 7 – 8 տոկոսով ցածր:

Տարբեր պատճառներից, ներառյալ քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդությունները, մահվան ռիսի գործակիցը հաշվարկվել Է՝ ելնելով բանջարեղենի եւ մրգերի ամենաքիչ գործածությամբ խմբերում մահացության վիճակագությունից: Ըստ որում ճապոնացի մասնագետները հաշվի են առել հետազոտության մասնակիցների առողջական վիճակը, սովորությունները, ժառանգական հիվանդությունները, մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլ պարամետրեր, որպեսզի բացառեն այդ գործոնները վերջնական արդյունքից: Իրենց հետազոտության մեջ ճապոնացի գիտնականները խորհուրդ են տաիս հետեւել սննդաբաժնին եւ օրական գործածել առնվազն 300 գրամ բանջարեղեն եւ 140 գրամ մրգեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ