Միջազգային

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե անցկացնելու Ֆրանսիայի հանգուցային քաղաքական հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե անցկացնելու Ֆրանսիայի հանգուցային քաղաքական հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վերակառուցման ազգային խորհուրդը (ՎԱԽ), որի առաջին նիստը սեպտեմբերի 8-ին բացվել Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, պետք Է թույլ տա հասարակության մեջ փոխհամաձայնության հասնել հանրապետության իրադրությունը գնահատելիս եւ ապագայում կարող Է նպաստել հանրաքվեների անցկացմանը որոշ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարը հայտարարել Է լրագրողներին՝ այդ նոր քաղաքական կառույցի նիստն սկսվելուց առաջ:

«Վերակառուցման ազգային խորհուրդը միավորում Է ազգի ուժերը,- ասել Է նա:- Մեր առաջին նպատակն Է հասարակությանի մեջ վերականգնելու փոխհամաձայնությունը մեր ժամանակի գլխավոր խնդիրների շուրջ»: Նոր ատյանի գերակա խնդիրների թվում Մակրոնը նշել Է մասնավորապես «կլիմայական եւ ժողովրդագրական անցումը»:

Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում կքննարկվեն դպրոցական կրթության, առողջապահության եւ աշխատանքի տեղավորման հարցերը: Առաջիկա հանդիպումների ընթացքում փոխհամաձայության հասնելուց հեո Մակրոնն սպասում Է աշխատանքների գրաֆիկի մշակում գալիք ամիսների եւ տարիների համար:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մի շարք քաղաքական գործիչների մասին, ովքեր բոյկոտել են ՎԱԽ-ի առաջին նիստը, Մակրոնը հայտարարել Է, որ «52 հրավիրվածներից 40-ը եկել Է»,իսկ նրանք, ովքեր գերադասել են անտեսել նիստը, «սխալ են թույլ տվել»:

«Երբ դուք ներկա չեք, չեք կարող ասել, թե ձեզ հետ չեն խորհրդակցել կամ որոշումների ընդունումը կատարվում Է չափազանց ուղղաձիգ: Բացակայողները միշտ ճիշտ չեն: Դա նրանց ընտրությունն Է, ես այն հարգում եմ, դուռը միշտ բաց կլինի (նրանց համար)»,- ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում