Միջազգային

Թրամփը մոտ ժամանակներս որոշում կընդունի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջադրման մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը մոտ ժամանակներս որոշում կընդունի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս կորոշի, թե մասնակցելու Է արդյոք 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: «Բոլորը ցանկանում են, որ ես իմ թեկնածությունը քվեարկության դնեմ (2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում): Ես առաջատար եմ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հարցումներում: Որոշում կընդունեմ ամենամոտ ժամանակներս»,- սեպտեմբերի 8-ին ասել Է նա Հնդկաստանի NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ շատերը շատ երջանիկ կլինեն: Թեեւ մի երկու մարդ չի ուրխանա»,- հավելել Է նա:

Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատի աղբյուրները հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող Է հայտարարել կրկին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու Է ցանկանում տեսնել հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում