Հասարակական

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ին կգումարի 9-րդ նստաշրջանի առաջին նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում ավագանու անդամները հաստատելու են Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Քննարկվելու է նաև Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքի հաստատման հարցը:

Երևանի ավագանին կհաստատի նաև Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում